Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքով է պատասխանել իրեն սթափության կոչ արած լրագրողին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անձնական նամակով հայհոյել է իրեն ամոթանք տված լրագրող Տաթև Վիրաբյանին: NEWS.am-ի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ իր մտերիմ մարդուն է հայհոյել պատգամավորը, ինչից հետո ինքը որոշել է ամոթանք տալ, և դրան նույնպես սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանել Աղազարյանը:
«Ես փորձեցի կարգի հրավիրել նրան, սակայն նման լկտի պատասխան ստացա ԱԺ իշխող խմբակցության պատգամավորից: Ես ընդամենը գրել էի, որ տարիքով մարդ ես, ինչու ես նման ձև պատասխանում երիտասարդ աղջկան: Իմ համար դժվար էր իհարկե, որ հորս տարիքին մարդը նման ձև է պատասխանում, բայց որոշում եմ իմ ֆեյսբուքյան էջում դա տարածել»,-ասաց նա:
Տաթև Վիրաբյանը ասաց, որ ինքը գրավոր դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ քննության առնելու այս հարցը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով միջազգային հանրություինից՝ ադրբեջանական դրոշն այրելու կապակցությամբ։
Այս գրառումը առաջացրել էր ֆեյսբուքյան օգտարերերի դժգոհությունը։ Բազմաթիվ օգտաերեր մեկնաբանություններ են թողել Աղազարյանի գրառման տակ:
Իսկ իրեն անձնական նամակով կշտամբած օգտատերերին որոշել է սեռական հայհոյանքներով պատասխանել: Սակայն քաղաքացիները հրապարակել են այդ պատասխանները սոցցանցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.