ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում և ինչ-ինչ հանգամանքներ վերլուծելով գալիս են այն եզրահանգման, որ ռուս-ուկրանիական հակամարտությունը մոտենում է իր ավարտին: Որոշ մասնագետներ էլ համոզված են, որ այն լուծվելու է ի օգուտ Ռուսաստանի:
Այս հայտարարությունների ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս շուտ: Այս կարծիքն է հայտնում նաև Հայաստանի իշխանությունը, ընդ որում, ըստ Փաշինյանի՝ պատրաստ է ստորագրել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի առաջարկի տակ, միայն թե ընդհանուր հայտարարի գան Ալիևի հետ:
Լավրովն էլ հույս է հայտնում, որ ոչ տարածաշրջանային ուժերը չեն խառնվի տարածաշրջանին վերաբերող գործերին: Իսկ ՀԱՊԿ-ը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ֆոնին հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ ռազմական օգնությունը և դիտորդներ գործուղել հայ-ադրբեջանական սահման:
ՌԴ առաջարկը` ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:
Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում: Անգամ հստակ չէ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը: Հայաստանի իշխանությունը նույնիսկ քննարկումների օրակարգ չի բերել այս հարցը: Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ին՞չ այլ օրակարգով պիտի զբաղված լինի ՀՀ իշխանության վերխավը, քան միայն այս հարցը քննարկելով և հնարավորինս շուտ գործելով ի օգուտ հայկական շահի:
Ռուսատանն արդեն կարելի է ասել բղավում է, որ պայմանգիր ստորագրելը չի բխում ՀՀ-ի և Արցախի շահերից և կարիք չկա շտապելու: Նույնը մյուս կողմից էլ բղավում են Իրանից: Այս իրավիճակից ելնելով նույնիսկ աշխատանքային այցով Իրան էր մեկնել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՌԴ և Իրանը ոչ միայն բղավում են չստորագրել որևէ փաստաթուղթ, այլ նաև աջակցություն են հայտնում, Իրանը պահպանում է իր հետ սահմանի հատվածը և դա լեգիտիմ անելու համար լրացուցիչ հնարավորությունն էր ուզում, որը Գրիգորյանին արդեն փոխանցել են:
Ռուսաստանն, ի դեմս ՀԱՊԿ-ի, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն և ՀԱՊԿ դիտորդներ, որին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը հրաժարվում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, զերծ է մնում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, իսկ ԵՄ դիտորդների ներկայությամբ, որոնց գրկաբաց ընդունեց ՀՀ իշխանությունը, հիմա մոտ 100 հա տարածք թշնամին առաջ է եկել:
Աննա Ավետիսյան, 1or.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.