ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ավարտել են ձմեռային ստուգատեսը
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են ձմեռային ստուգատեսը։ Այս մասին հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Էրեբունի» օդանավակայանի թռիչքային անձնակազմը ցուցադրել է տարբեր բարձրությունների վրա, այդ թվում` բարձրլեռնային շրջաններում, պիլոտաժի հմտությունները, իսկ օպերատիվ–մարտավարական ավիացիայի օդաչուները կատարել են պայմանական հակառակորդի օդային թիրախների, հակաօդային պաշտպանության խոցման խնդիրները, ինչպես նաև կանխել օդանավակայանին ուղղված օդահրթիռային հարվածը։
Բանակային ավիացիայի անձնակազմերն օրվա մութ ժամերին սարքերով իրականացրել են տեղանքի հետախուզություն, ուժերի տեղափոխում պահեստային օդանավակայան և Ալագյազ զորավարժարանում կրակային աջակցություն են ցուցաբերել զորամիավորումների ստորաբաժանումներին։
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի զինվորականները անվային և զրահատանկային տեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ են կատարել, մարտական հրաձգություն իրականացրել զենքից և զինտեխնիկայից, ավելի քան 100 նորմատիվ հանձնել մարտավարական, հատուկ, ինժեներային, բժշկական, ֆիզիկական պատրաստության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վերաբերյալ։
Հայտնում են, որ ռազմակայանի հրամանատարությունը բարձր է գնահատել զորամիավորման անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը, ինչպես նաև սպառազինության և զինտեխնիկայի վիճակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.