Տեղումների քանակի պակասի դեպքում Արցախում երաշտի վտանգն ավելի կմեծանա
Հանրապետության տարածքում ընթացիկ տարվա տեղումների քանակը նորմայից բավականին ցածր է, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մի շարք մշակաբույսերի ցանքատարածությունների վրա:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:
«Հանրապետության շրջաններում արդեն իսկ կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և բերքահավաքի ենթակա չեն լինի: Նման հողատարածքներում հողօգտագործողները որոշ դեպքերում նախատեսում են գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնել կամ էլ թողնել սև ցելի տակ»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին տեղումների քանակի պակասի դեպքում երաշտի վտանգն ավելի կմեծանա:
Անդրադառնալով ցանքատարածքներում իրականացվող աշխատանքներին, նա մանրամասնել է, որ Հանրապետության տարածքում մարտի առաջին տասնօրյակից մեկնարկել և այժմ եռուն ընթացքում է այս տարվա բերքի տակ կատարված ցանքսերի խնամքը:
Զուգահեռ շարունակվում են հողօգտագործողներին գարնանացան մշակաբույսերի սերմերի և ցանքատարածությունների նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի տրամադրման գործընթացները: «Նախորդ տարվա մարտ ամսվա երկրորդ տասնօրյակում գրանցված առատ տեղումները խոչընդոտել էին նախատեսված ժամկետներում ցանքսի իրականացմանը, որին այս տարվա գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ցուցանիշները գերազանցել են շուրջ 5 անգամ»,-մանրամասնել է վարչության պետը:
Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը, սակայն կան նաև բացառություններ։ «Ըստ շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերի, հիմնադրամի կողմից շարունակվում է հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման և սերմերի տրամադրման գործընթացը: Դրանք հիմնականում տրամադրվում են անվճար, բացառությամբ հաճարի և կարտոֆիլի»,- եզրափակել է Ա․ Բադալյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:56
Некоторые участки ереванского административного района Кентрон в течение 10 часов будут лишены фиксированной связи, которая обеспечивается провайдером Ucom. Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-03 10:55
В рамках действий, направленных против РПА и Сержа Саргсяна, власть уже направила в суд четвёртое дело против президента Саргсяна.
-
2025-07-03 10:54
Консульский доступ к арестованным гражданам России в Азербайджане до сих пор не предоставлен, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-07-03 10:24
Вопрос объединения общин Хой и Вагаршапат в Армавирской области Армении - чисто политический шаг властей страны. Об этом заявил Sputnik Армения политолог, лидер партии "Демократическая альтернатива" Сурен Суренянц.