Երևանը կարևորում է խաղաղության պայմանագրով ՀՀ-ի` 29,8 քկմ տարածքի անվտանգության ձևավորումը
ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: Այս մասին գրված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, որն ընդգրկված է վաղվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։
Կատարողականում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի 3 շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023-ի փետրվարի 14-ին:
«ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800քկմ տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,-ասված է զեկույցում:
2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ:
Բացի այդ, նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով:
Միաժամանակ, ասվում է, որ 2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ:
Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տվյալների` 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.