Последние новости

Վազգեն Մանուկյանը չի ազատազրկվի. դատախազը պահանջեց նրան տուգանել

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործով դատախազ Արմեն Գևորգյանը քիչ առաջ կարդաց մեղադրական ճառը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Մանուկյանը ներկա է նիստին։

Ստեփանյանն ասաց` Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է շարունակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին։

«Այսպիսով, դատաքննությամբ ապացուցվեց Մանուկյանին առաջադրված մեղադրանքը։ Պահանջում եմ Մանուկյանին մեղավոր ճանաչել 301-րդ հոդվածով, դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 500-ապակի չաձով` 500 000 դրամ»,–ասաց Ստեփանյանը։

Մեղադրող դատախազը հավելեց` Մանուկյանը հանդիսացել է ՀՀ 3-րդ վարչապետը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զբաղեցրել է պետական նախարարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնները, իսկ հետագայում ԱԺ պատգամավոր է եղել, Հանրային խորհրդի նախագահ։ Սրանք պատիժը մեղմացնող հանգամանքներ են։

«Պահանջում եմ Մանուկյանի դեմ ընտրված խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատարանի որոշումը մտնի ուժի մեջ»,–ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։

Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը (կամ «պլան Բ»-ն) իշխանության արագ զավթումն էր։

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ