«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն է ընտրվել Աշոտ Ռոբերտի Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Աշոտ Հակոբյանն ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։
«ՀայՌուսգազարդ», հետագայում` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում է 2004 թվականից։ 2016 թվականից զբաղեցնում էր ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ–գլխավոր ճարտարագետի պաշտոնը:
Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։ Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։ Արժանացել է նաև «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մարտի 24-ից` ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի մահից հետո։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.