ՀՀ ԱԺ-ն կառավարությունից չի ստացել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Հայաստանի ազգային ժողովը կառավարությունից չի ստացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցն այս պահին կառավարության տիրույթում է, և հենց կառավարությունը պետք է ուղարկի Ազգային ժողով` քննարկման։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցներից մեկում դեմ էր արտահայտվել Հռոմի ստատուտի վավերացման հարցում շտապելուն ՝ հայտարարելով, որ այսօր այդ քայլը, չունենալով որոշակի ՕԳԳ, սխալ կլիներ Ռուսաստանի նկատմամբ:
«Ինձ հայտնի չեն հանգամանքներ կամ որոշում այդ հարցը սառեցնելու կամ չեղարկելու։ Ամեն դեպքում կառավարությունը առաջնորդվելու է ՀՀ-ի շահով։ Կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս խուսափելու որևէ տեսակի առճակատումներից մեր ռազմավարական դաշնակցի հետ, և այդ մեխանիզմները գործարկելի և քննարկելի են»,–ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով` ՀՀ արտգործնախարարությունն իր խողովակներով աշխատանք է տարել և տանում ՌԴ-ի գործընկերների հետ այն մասին, որ այդ ստատուտի վավերացումը ոչ թե որևէ երկրի կամ անձի դեմ է, այլ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ստեղծելու մասին է։
«Բոլորը հիշում են անզեն հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Հռոմի կանոնադրությանը միանալը Հայաստանը դիտարկում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ևս մեկ գործիք»,–ընդգծեց նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ՝ նշելով, որ այդ թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ընթացքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.