Քերոլայն Քոքս. Հայերը ադրբեջանցիներին տեղեկացրել են Խոջալուի վրա հարձակման մասին
Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը`բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։
«Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն օգտագործելով ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն։ Նրանք նախապես ծանուցել են իրենց հարձակման մասին և խնդրել են, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- նշել է բարոնուհին։
Կոքսը նաև հիշեցրել է Մարաղայի ջարդերի մասին. «Ես այնտեղ բազմիցս եղել եմ։ Ես առաջին անգամ այնտեղ գնացի, երբ տները դեռ վառվում էին: Դիակների ածխացած մնացորդներն ու գլխատված հայերի մարմինները դեռ գետնին էին»,- հիշողություններով կիսվել է Քոքը՝ հարց հնչեցնելով՝ համաձա՞յն է արդյոք նախարարը, որ պատմությունը վերաշարադրելը լուրջ հետևանքներ կունենա այս երկրներում հետագա զարգացումների վրա:
«Մենք բոլորս գիտակցում ենք պատմության կարևորությունը: Այս հակամարտությունում այժմ կարևորն ապագային նայելն է: Երկու երկրների և տարածաշրջանի համար կարևոր է, որ երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք աջակցում ենք բանակցություններին և հետագա քննարկումներին։ Իմ գործընկերը՝ Եվրոպայի հարցերով նախարարը, շատ է զբաղվել այս հարցով: Նա այցելել է Բաքու և հույս ունի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մեկնել Երևան։ Հայաստանի արտգործնախարարին հանդիպել եմ դեկտեմբերին ՄԱԿ-ում։ Վստահեցնում եմ, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տեսանկյուններից էլ լուծումներ, ի վերջո, կարելի է գտնել միայն ուղղակի բանակցությունների միջոցով, բայց այս գործընթացը կազմակերպողի դեր կարող են ունենալ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ն։
Շեշտում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ուժային լուծում չունի։ Կոչ ենք անում կողմերին մասնակցել միջազգային գործընթացներին։ Մենք աջակցում ենք միջազգային գործընթացին, որը տեղի է ունենում այս երկրների միջև, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք կազմակերպում են այդ գործընթացները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- հայտարարել է փոխնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.