ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
Նշվում է, որ թիրախավորել է նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտնել էր, որ շուրջ 5 օր է` ադրբեջանական կողմը թիրախավորել է Սոթքի հանքավայրի տարածքը, ինչի հետևանքով հանքի աշխատանքը դադարեցված է։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.