ԱՄՆ Պետդեպ․ ԼՂ-ում հրադադարի պահպանումը կարևոր է Բլինկենի համար
Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հատկապես Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Պաշտոնյան հիշեցրել է Բլինկենի փետրվարյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ավելացրել, որ ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացով։
Ավելի վաղ Հայաստան և Ադրբեջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Հարավային Կովկասում բանակցությունների գծով պետքարտուղարի ավագ օգնական Լուիս Բոնոն: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Երևանում և Բաքվում Բոնոյի հետ բանակցություններից հետո կարելի է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում ակնկալել: Պատելն ի պատասխան հայտարարել է, որ իրադարձություններից առաջ չի ընկնի։ Սակայն նա վստահ է, որ շուտով ասելու բան կլինի։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Մինչդեռ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնություն են տվել Մոսկվայում նախարարների եռակողմ բանակցությունների անցկացմանը: Ժամկետները դեռ ճշգրտվում են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.