Չինաստանի ԱԳՆ․ Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Պեկինի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններին
Երրորդ կողմերն իրավունք չունեն միջամտելու Չինաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանն ու Ռուսաստանը միշտ հավատարիմ են մնացել չմիավորվելու, առճակատումից խուսափելու և երրորդ կողմերին չթիրախավորելու սկզբունքներին և զարգացրել են խոշոր երկրների միջև նոր տեսակի հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա»,- ասել է դիվանագետը։
Վան Վենբինն ընդգծել է, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները արմատապես տարբերվում են «փոքր շրջանակներից» և «դաշինքային առճակատումից», որով զբաղվում է ԱՄՆ-ն։
«Ոչ մի պետություն իրավունք չունի միջամտելու (Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններին)»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Չինաստանը միշտ օբյեկտիվ և արդար դիրքորոշում է ունեցել ուկրաինական ճգնաժամի հարցում, ակտիվորեն խթանել է խաղաղ բանակցությունները և կառուցողական դեր խաղացել ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը սպառնացել էր Չինաստանին «ծանր հետևանքներով», եթե վերջինս Ռուսաստանին աջակցի ուկրաինական հակամարտությունում։ Վաշինգտոնը կշարունակի Պեկինին «շատ հստակ կերպով փոխանցել ԱՄՆ-ի դիրքորոշումը և նրա իրավասության տակ գտնվող ընկերություններին, ցանկացած խախտման հետևանքը ծանր կլինի», - ասել է Յելենը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.