Գլխավոր դատախազը թմրամիջոցների տարածման դեմ պայքարի մեթոդների փոփոխության կարիք է տեսնում
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է փոխեն աշխատանքի մեթոդներն ու մարտավարությունը թմրամիջոցների տարածման դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը նման կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու ընթացքում։
«Վերջերս գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ներքին գործերի նախարարին՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քննությունը։ Թմրամիջոցների օգտագործումը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Այսօր թմրամիջոցները ինչ-որ գունավոր դեղահաբեր են, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Որովհետև 90-ականներին, երբ ասում էինք թմրամոլ, ինչ-որ մութ և խավար տեսարաններ էր աչքիդ առաջ գալիս, հիմա շատ գեղեցիկ տեսարան է ի հայտ գալիս, և դա է պատճառը, որ մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր այս առումով»,- ասաց դատախազը։
Նա հավելեց, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք։
Նրա խոսքով՝ այս հարցում քննության ձևաչափը լրիվ այլ է։ Դատախազը նկատեց՝ եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար լրիվ այլ գիտելիքներ են պետք։ «Այս ամենը հիմա ուղիղ առնչվում է նաև փողերի լվացման հետ, որովհետև կրիպտոարժույթների փոխանցված և հետագայում արդեն կանխիկացված գումարներ կան։ Բացի դրանից, շրջանառվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ուստի փոփոխված ձևաչափով քննությունը և նաև նախականխումը մեր առաջնահերթությունների մեջ են»․- մանրամասնեց Վարդապետյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.