Տեր-Պետրոսյանի հետքերով․ «ՔՊ»-ն առաջարկում է փակել Հայաստանի ՀՅԴ կառույցի դռները
Ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով դատվում է և այստեղ խոսել, որ ինչ-որ մեկը ձեռք է բերում 2-րդ, 3-րդ գույք, դա ընդհանրապես չի ընկալվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելությում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:
Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի ելույթին՝ նշելով. «Եթե դուք վերլուծեք, թե ինչով է զբաղված եղել ՀՅԴ-ն, այստեղի ՀՅԴ-ի կառույցի դռները պետք է փակեք, որովհետև առնվազն վերջին տարիներին, դուք ոչ մի առարկայական օգուտ Հայաստանին չեք տվել: Լինելով կոալիցիայի մեջ, չլինելով կոալիցիայի մեջ, դուք չեք կարող նշել… 20 տարվա ընթացքում տեսնում ենք՝ ինչի եք հասցրել երկիրը:
Մուշ ու Սասուն երգելով դուք այլ կոալիցիոն գործընկերների հետ բերել, մեր երկիրը հասցրել եք աղետի դուռը: Սա է իրականությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինայսնի հայտարարությանը, թե պետք է հասկանալ, թե թուրք-ադրբեջանական ագենտուրան ինչ չափով է մասնակցում կառավարության գործերին, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Պարոն Մինասյան, ես ձեզ կոչ եմ անում թուրք-ադրբեջանական ագենտուրային և այլ ագենտուրաներին փնտրել ընդդիմության շարքերում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 09:19
Слухи об ухудшении состояния здоровья одного из архиереев Армянской Апостольской Церкви не соответствуют действительности. Об этом сообщил адвокат Сергей Арутюнян в соцсети.
-
2025-07-03 09:18
Журналист Sevastopol.su Мария Дегтерева написала статью под заголовком «Стратегическая ошибка России: почему Азербайджан большая проблема, чем кажется», в которой подчеркнула, что Москва не должна была допускать того, что произошло в Нагорном Карабахе.
-
2025-07-03 09:16
Руководитель общины Масис Давид Амбарцумян выступил с заявлением, в котором сообщил, что намерен поддержать бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-03 09:15
Защитники предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна подали ходатайство в прокуратуру (в Управление по делам, связанным с преступлениями против государственной власти) о прекращении уголовного преследование. Сообщение об этом распространила команда адвокатов Аджапахяна.