ՌՀՄ․ Փաշինյանի դիրքորոշումը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը
Արցախի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայտարարության մեջ, որով անդրադարձել են Հայաստանի կառավարության ղեկավարի ապրիլի 18-ի ելույթին:
«Փաշինյանի առաջարկած սխեման հարվածի տակ է դնում Արցախում ռուս խաղաղապահների՝ այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավոր լինելու գաղափարը, ինչպես նաև բուն Հայաստանի ինքնիշխանությունը»,-նշել են ՌՀՄ-ում:
ՌՀՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը երբեք գործարքի կամ քաղաքական առևտրի առարկա չի եղել և չի կարող լինել․ «Այն նաև չի կարող ապահովվել Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության դիմաց՝ կազմում՝ Արցախը»։
Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կայունացման և կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, միության կարծիքով, հաստատում է Հայաստանի իշխանությունների անօգնականությունը՝ կատարելու իրենց անմիջական պարտականությունը՝ այն է՝ ապահովել պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը։
«Արցախի բնակչության մասին Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն թողնում, որ Արցախին վիճակված է Ադրբեջանի կազմում գտնվող երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվել է հայերի էթնիկ զտում, ավերվել և երկրի երեսից ջնջվել են ոչ միայն հայկական հնագույն մշակութային հուշարձանները, այլև նույնիսկ մեր նախնիների գերեզմանները»,-եզրափակել են ՌՀՄ-ում։
Հիշեցնենք նաև, որ օրերս ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լիարժեքորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հայտնել էր, որ «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել էր Փաշինյանի պնդումներին։ Արցախի ԱԺ-ն անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.