ՀՀ-ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Հաագայի դատարան
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախնական առարկությունները։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշենք, որ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործը քննվում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության անունից ներկայացված նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումին։
Կիրակոսյանի ներկայացրած առարկություններում փաստերով հիմնավորվում է Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։
Հիշեցնենք, որ մինչ այս` փետրվարի 27-ին, Կիրակոսյանը հայտնել էր, որ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա ՄԻԵԴ–ում։
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդ գործը ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 13:52
С 16 января в Высшем окружном суде Мюнхена проходят слушания по делу о масштабной коррупционной схеме, связанной с Азербайджаном. На скамье подсудимых – бывшие депутаты Бундестага, представлявшие Германию в Парламентской ассамблее Совета Европы (ПАСЕ), а также новые фигуранты. Подробности дела и обвинительного заключения стали известны программе «Радиолур» Общественного радио Армении.
-
2025-05-21 13:38
В Ереване проходит пресс-конференция глав МИД РА и РФ Арарата Мирзояна и Сергея Лаврова. Пресс-конференция состоялась в рамках визита Лаврова в Армению, в ходе которого прошли встречи и переговоры министров и делегаций МИД двух стран. Сергей Лавров находится в столице Армении с двухдневным визитом 20-21 мая. Видео здесь.
-
2025-05-21 13:36
Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ. Об этом заявил глава МИД РФ Сергей Лавров на пресс-конференции в Ереване.
-
2025-05-21 13:35
Ведется подготовительная работа по открытию российского консульства в армянском Капане, сказал в Ереване глава МИД России Сергей Лавров.