Последние новости

ՆԻԿՈԼԻ «ՈՒՂԵՐՁԸ» ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։

2018-ից մինչեւ 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։

Որպես օրինակ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում։

44-օրյա պատերազմից հետո այս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առեւտրային», չորրորդական, իներցիոն։

Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։

Նրանում չկան ոչ միջազգային ճանաչման գերակայությունը, ոչ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատականը։

Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարեւորության մասին թեզը, քանզի մի կողմըց նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը եւ հետեւողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։

Նիկոլը ոչ հիշում է, ոչ պահանջում։

Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕРУКОПОЖАТНЫЙ: ОТВЕТ НИКОЛУ ОТ АРМЕНА АШОТЯНА
    2025-05-08 09:57

    Никол, прекрати истерично вести себя, как избалованный подросток, предлагая несостоятельную фантазию о «дебатах с бывшими президентами».

  • ТЕ, КТО СПОСОБСТВОВАЛ ВОЦАРЕНИЮ DUXOV-ной ЧУМЫ
    2025-03-03 09:56

    В Древней Греции был распространён театральный прием, когда драматург, запутавшийся в собственном сюжете, находил развязку в появлении какого-либо бога греческого Пантеона, кто спускался на сцену и разрешал сложные сюжетные коллизии по своему усмотрению. Этот прием получил название «бог из машины». Следя за телодвижениями некоторых комментаторов и медиаактивистов, аффилированных с определёнными оппозиционными силами, создается впечатление, что эти гуру и гурихи возомнили себя древнегреческими авторами, использующими прием «бога из машины». Не нужно объяснять, что для данной категории этим «богом» и главной фигурой творчества является один из лидеров оппозиционного поля, второй президент Армении Роберт Кочарян.

  • ГРУЗИНСКАЯ МЕЧТА И АРМЯНСКИЕ ГАЛЛЮЦИНАЦИИ
    2024-10-30 18:33

    Обсуждение грузинских выборов в армянском медиапространстве идет интенсивно и «самозабывчиво», однако при этом ряд фактов был либо обойден вниманием, либо намеренно искажен некоторыми кругами.

  • Армен АШОТЯН: ЧТО МОЖЕТ СДЕЛАТЬ АРМЕНИЯ, НО НЕ ДЕЛАЕТ
    2024-07-04 10:11

    Чтобы скрыть собственные неудачи и предательства, нынешний режим Армении часто говорит о тезисе «ситуация в мире изменилась».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ