Последние новости

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԻ» ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սննդի հայթայթման համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը:

 В ВАЙОЦДЗОРСКОЙ ОБЛАСТИ РЕАЛИЗОВАН ВТОРОЙ ЭТАП ВНЕДРЕНИЯ 'ЭЛЕКТРИЧЕСКИХ ПАСТУХОВ'

ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ շարունակում է մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում: Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, տարիների գործընկերներն Արարատի մարզում կարևոր ծրագիր են իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաներով «էլեկտրական հովիվներ» են տրամադրել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքին: Դա կօգնի կանխել ֆերմերային տնտեսություններին հասցվող վնասը:

«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության  ոլորտում: Դա բազմիցս ապացուցվել է տարբեր նախագծերով: Դասական բիզնեսից այն կողմ, իրականացնում ենք նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր և ձգտում, որպեսզի այն ամենն ինչ անում ենք, կապված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման հետ: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլև ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձևավորմանը: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե մարդիկ ինպես պետք է հոգ տանեն այն ամենի մասին, ինչ անում են,  զարգացնում են, և թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

««էլեկտրական հովվի» արդյունավետությունը չափելի կլինի այն ժամանակ, երբ գյուղացին պատշաճ կերպով ապահովի դրա օգտագործման տեխնիկական մասը՝ ճիշտ ամրացնի, միացումներ տա ու ստուգի լարումները: Այս ամենը մենք նրանց ևս սովորեցնելու ենք», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նվիրաբերված  «Էլեկտրական հովիվները» հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:

«Էլեկտրական հովիվ»  օգտագործող ֆերմերը կարող է նաև 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից,գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ