ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԵՒԻ ԿՓՈՐՁԵՆ ՍՏՈՒԳԵԼ ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԱՅՆՈՒՀԵՏԵՒ ՆԱԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ. Արցախի ԱԳ նախարար
Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը եւս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին եւ Ադրբեջանը առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում եւ այս քաղաքկանությունը Ադրբեջանը որդեգրել է վաղուց՝ տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքնե առաջ քաշելով նա փորձում է դիմել նման սադրանքների»,- ասաց նա:
Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ անվտանգությունը ապահովելու է Ադրբեջանի կողմից եւ քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռները անվտանգ անցնելու են երկու կողմից:
«Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երեւի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են, որ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը եւ այլն: Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարեւորագույն էլեմենտ էր եւ 2020 թվականիօն տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում նաեւ Ռուսաստանի կողմից»,-ասաց նա:
ԱԳ նախարարն ասաց, որ արցախցիները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է տեղակայվել, բայց հիմա հայտնվելեն պատանդի կարգավիճակում. «Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղապահների կարմիր գծերը հետ մղելով առաջ է գնում եւ տեսնում ենք, որ ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսումեն, որ իրենց ուշադրությունը սեւեռված է այլ ուղղության վրա եւ դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ արդյոք կա վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով»:
Հարցին, թե արդյոք սա նաեւ Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ, արտաքին գերատեսչության ղեկավարը ասաց, որ այո, եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքով ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.