Последние новости

Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Վարչապետ

Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբեի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, նրա խոսքով, Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

«Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների։ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը, այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասաց վարչապետը։

Այսօր

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ