ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ. «Հրապարակ»
Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի կալանավորման մասին միջնորդությունը ՀՀ դատախազությունը հետ է կանչել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այսինքն՝ այս պահին դատախազությունը նախկին ռեկտորին կալանավորելու մտադրությունից հետ է կանգնել»,– գրված է թերթում։
Նշենք, որ ապրիլի 6-ին դատարանի դահլիճում 71-ամյա Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան ծանր վիճակով տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ։
Հիշեցնենք, որ Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար: Այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև համալսարանի արհմիության ղեկավարն ու ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը։
Գործը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին․ ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների համար Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ և կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրենությանը։
2017-ից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել էր, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, և ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.