ԱՐՑԱԽԻ ԿՈԿՈՐԴԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔՈՂԱԾԱԾԿՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ․ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻև ԶՈՒՅԳԻ ԱՆՎԱՆ «ՄԱՔՍԱԿԵՏ»․ Թևանյան
Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։
Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։
Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9–ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։
Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդան՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։
Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։
Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարակական–քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են»։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.