Ի՞նչ նպատակով է Թուրքիայի հետ բանակցող Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին. Մանուկյան
Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին մասնակցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պատվիրակության կազմում էր Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հայտնի է, որ Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝ Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունները և այդ երկու հարաբերությունները իրար փոխկապակցված են»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը բազմիցս այստեղից այս հարցին պատասխանել է, նա Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցություններում, ըստ էության, իր գործառույթներն է կատարում։
«Ինչ վերաբերում է իր գործուղմանը, պարոն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Անակնկալ հայտարարվեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է լինելու, հանդիպումից առաջ կամ ընթացքում հայտարարվեց, որ բազմափուլ է, մի քանի օր շարունակ այդ հանդիպումները տևելու են։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Ռուբինյանի գործուղումն ապրիլի 28-ից մայիսի 5-ն է, որը նշանակում է՝ ենթադրվում էր, ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։
Նորից պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»։
Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ճիշտն ասաց զարմացած եմ պարոն Մանուկյան, որ ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳՆ հաղորդագրություններին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.
-
2025-07-05 13:19
Правозащитники зафиксировали, что за последние три месяца половина преступлений на почве ненависти в Старом городе Иерусалима произошла в Армянском квартале. Об этом сообщил представитель Движения спасения Армянского квартала Гегам Балян со ссылкой на исследование израильского Центра данных по вопросам религиозной свободы (RFDC).