ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ «ԷԹՆԻԿ» ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերով լեգիտիմ չէ։ Այսինքն՝ լեգիտիմ չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
"Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա Բերձորի (Լաչինի) միջանցքը համարի ռուսական տարածք ու ձեռքերը լվանա այդ հարցից։
Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա թուրքական նախապայմանների ներքո բավարարի ադրբեջանական պահանջները։
Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նրա նշանակած արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ–ում բանակցի ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ արցախահայությանը դիտարկելով որպես «էթնիկ փոքրամասնություն» Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը մանդատ չի տվել, որպեսզի նա Հայաստանը դարձնի հակաիրանական ու հակառուսական տարածք և որպեսզի նա մեր երկիրը դարձնի աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, նա քաղաքական դաշտում «էթնիկ» փոքրամասնություն է։ Հիմա մենք ունենք իշխող բանդա։ Այս իրավիճակը քաղաքական հանգուցալուծում պետք է ստանա",-գրել է ընդդիմադիր պատգամավորը։
verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-06-10 11:27
Лицо, провалившее взятые на себя обязательства по Конституции, правительственной и предвыборной программам, не осуществившее ни одной серьёзной реформы или не доведшее их до конца, теперь рассуждает о нравственности и преобразованиях в Церкви.
-
2025-06-10 11:14
Иран сорвал попытку создания "Зангезурского коридора", заявил советник Верховного лидера ИPИ по международным делам Али Акбар Велаяти, сообщает Tasnim.
-
2025-06-10 11:13
Азербайджан и Турция проведут совместные учения в Нахичевани.