Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ Է ԵՐԵՎԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ
Շուտով կարող է ստորագրվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին փաստաթուղթ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա կարծում է, որ Հայաստանն արևմտյան ուղղության հետ մեկտեղ խաղում է նաև թուրքական ուղղությամբ։ Նա հիշեցրեց Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և նրա հանդիպումը Չավուշօղլուի հետ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: «Կարծում եմ, որ դրանում լուրջ դեր է խաղում արևմտյան սփյուռքը, իսկ թուրքերը խաղարկում են այդ խաղաքարտը։ Ապագայում Հայաստանում երկրորդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը»,-հավելեց փորձագետը։
Տարասովը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքում առկա գործընթացները ռուսական խաղ չեն։ «Ռուսաստանն արել է ամեն ինչ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն (ընդամենը երեք հայտարարություն), սահմանազատման հարցով բանակցություններ, Պուտինի միջնորդությամբ հանդիպում։ Իսկ Երևանը գնաց ինքնուրույն գործընթացի՝ Արևմուտքի առաջարկություններով։ Դրանից հետո Հայաստանը չգնաց Մոսկվա եռակողմ հանդիպման՝ խաղաղության պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Այնուհետև Երևանը Բաքվին ուղարկեց խաղաղության համաձայնագրի իր նախագիծը, որը քննարկվում էր Բլինքենի մասնակցությամբ Մյունխենի համաժողովում: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը բուն պայմանագրում, առավել ևս, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Երևանը պարզապես հանձնում է Լեռնային Ղարաբաղը ինչ-որ պայմանով։ Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց։ Անհայտ է»,-նշեց քաղաքագետը։
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 18:37
Соучредитель партии «Страна для жизни» Месроп Аракелян в интервью, данном в клубе «Айели», резко осудил инцидент с применением насилия в администрации Нор-Норка, назвав произошедшее хулиганством на государственном уровне.
-
2025-05-07 18:35
Министерства иностранных дел Турецкой Республики и Азербайджана в среду выступили с отдельными заявлениями в поддержку Пакистана после того, как Индия провела операцию «Синдур», направленную против «террористической инфраструктуры» в соседней стране, подчеркивает издание Hindustan Times.
-
2025-05-07 18:32
Никол Пашинян отверг критику прозападных сил по поводу своего предстоящего визита в Москву, назвав такие оценки неуместными.
-
2025-05-07 18:31
Шесть европейских стран заявили в среду, что они «решительно отвергают любые демографические или территориальные изменения в Газе» после того, как Израиль объявил о планах расширить свое военное наступление на палестинской территории, сообщает AFP.