Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԱԺ-ԻՑ ՀԱՄԱՐՅԱ ԱՂԵՐՍՈՒՄ ԷՐ ՎԵՐՋ ԴՆԵԼ ԻՐ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՂՁԱՎԱՆՋԻՑ
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի ասելիքի իմաստը հետևյալն էր. «Չե´ք տեսնու՞մ, որ լրիվ ձախողված կառավարություն ենք, ի՞նչ եք անիմաստ հարցեր տալիս, ի՞նչ եք ակնկալում ձեր ձևական հարցերից ու իմ` ոտքի վրա բստրած դատարկ պատասխաններից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ: Նույնիսկ համարյա ուղիղ տեքստով ընդունում էր, որ դավաճանել է պետությանն ու նրա բոլոր շահերին:
Նա այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի ոչ ասելիք և ոչ էլ տեսլական: Նիկոլը կյանքում առաջին անգամ չէր փորձում ստել, իսկ դա նշանակում է, որ Նիկոլը վերջացել է: Երեկ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր նրա ֆուտլյարը:
Նա պարզ հասկացնում էր, որ ոչ Վաշինգտոնի բժիշկները, ոչ Բրյուսելի բժիշկները, ոչ էլ Մոսկվայի բժիշկներն այլևս ի զորու չեն (գուցե նաև այլևս չեն ցանկանում) երկարաձգել նրա քաղաքական կյանքը: ԱԺ ամբիոնից, Նիկոլը երեկ համարյա աղերսում էր վերջ դնել իր ղեկավարած կառավարության քաղաքական հոգեվարքին և ազատել հայոց պետականությունն այս կործանարար մղձավանջից:
Վաշինգտոնում տեղի ունեցող «խաղաղության բանակցությունները» ևս ոչ մի արդյունք չեն տալու և կյանքի չեն կոչվելու:
Այնպես, ինչպես ձախողվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հերթական փորձը: Դրանք Նիկոլի հերթական ծանր պարտություններն են, որովհետև բացի նրանից, որ դեմ են հայկական շահերին` ի սկզբանե կառուցվել են նաև սխալ ու անիրական հաշվարկների վրա:
Ենթադրում եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որը շրջադարձային է լինելու նաև Արցախի համար», - գրել է Զաքարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.