Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ «ТРУДНО БЫТЬ ЧЕЛОВЕКОМ - ЛЮДИ МЕШАЮТ»
Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։
Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։ Տվյալ դեպքում՝ երկու գրքից ոչ ավել կարդացածի մտահորիզոնով փիլիսոփայում են հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին։
Ամեն ինչն էր ճնշող. թե´ պարտված թիմի, թե´ «Կրելու» համար հավաքված թիմի որոշ ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտը։ Անտանելի։ Շատ դժվար է մնալ մարդ, առավել ևս՝ հավասարակշռված։
Մի պահ հասկանո՞ւմ եք՝ ինչի շուրջ եք փիլիսոփայում։ Մեր պետության, մեր ապագայի, մեր ընտանիքների։ Ովքե՞ր եք դուք։
Ու շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների։ Հայի արած այդ ողբերգական ընտրության հետևանքով է, որ այսօր իշխանությունը հանգիստ տոնով խոսում է՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։
Կա՞ արդյոք Հայաստան՝ ԱԺ-ից դուրս։ Իհարկե կա։ Ու այն շատ ավելի լավն է, ու վեր է ԱԺ բարքերից ու մթնոլորտից, ու գերին չէ՝ այլոց հաշվարկների, գործարքների, գույքերի և այլն, այնտեղ կան շատ ավելի կարգին մարդիկ։
Պետությունն անպայման մնալու է, ու նրա առողջացման համար պարտադիր լինելու է բարդ- ցավոտ ներհանրային խոսակցություն՝ ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը՝ իր բոլոր ենթահարցերով։ Ու սա անպայման ենթադրելու է նաև պատասխանատվություն՝ անկախ քաղաքական ճամբարներից։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.