Արևմուտքը հնարավոր ամեն ինչ արել է Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման համար
Հավաքական Արևմուտքն ամեն հնարավոր բան արել է թե՛ զենքի մատակարարման, թե՛ անձնակազմի ուսուցանման առումով, որպեսզի օգնի Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման փորձի նախապատրաստմանը։ Այսպիսի հայտարարությամբ հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին։
«Ասեմ հետևյալը. մենք վստահ ենք, և ես նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ-ին, այլև դաշնակիցներին և գործընկերներին, որ արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք, որ նրանք պատրաստ են»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման անցնելու մտադրությունը։ «Կարող եմ ասել. մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք, որ նրանք պատրաստ են»,- կրկնել է Քիրբին։
Նրա տեղեկացմամբ՝ Կիևին է հանձնվել զենքի և տեխնիկայի մոտ 98 տոկոսը, որը նա խնդրել է «գարնանը հարձակողական գործողությունների» պատրաստվելու համար։ ԱԱԾ-ի աշխատակիցը հաստատել է, որ նկատի ունի այդ թվում «զրահատեխնիկան, հրետանին, հակաօդային պաշտպանության միջոցները, զինամթերքները»։ «Էլ չեմ ասում արդեն Ուկրաինայի ԶՈւ բազմաթիվ բրիգադների պատրաստման մասին երկրի սահմաններից դուրս»,- ավելացրել է Քիրբին։
Նա հավաստիացրել է, որ Կիևն ինքնուրույն է որոշում կայացնում, թե երբ է փորձելու հակահարձակման անցնել։ «Եվ միայն ինըք կարող է ընդունել այդ որոշումը»,- ասել է Քիրբին՝ նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Մի քանի ժամ առաջ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի ԶՈւ գործերով կոմիտեի լսումներում՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն որոշել հակահարձակման առաջնահերթ նպատակները, չեն նշել դրա կոնկրետ ժամկետը։ Ըստ Հեյնսի՝ այն նախաձեռնվելու է գարնանը կամ ամռանը»։ Նա խոստովանել է, որ Ուկրաինան հազիվ թե կարողանա դիմակայել Ռուսաստանին, եթե դադարեցվի ռազմական օգնության մեծ մասի տրամադրումն արևմտյան երկրներից կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.