Ծնողին տվել են 3 ձեռք, ասել՝ դա ձեր որդին է. Թագուհի Թովմասյանը պատմեց փակ հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպման մանրամասներին։
«Ծնողներն ուզում են հանդիպել, նրանց առջև կանգնել ու ասել, որ նրանք պարբերաբար ստում են ԱԺ ամբիոնից»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց նաև, որ ծնողներն արդեն ահռելի քննչական աշխատանք են արել, կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների մասին, և երբ այդ բոլոր տվյալներն ամփոփվում են, հասկացել են, որ տղաներն առնվազն չհաստատված գերիների ցանկում պետք է լինեն։
«Ծնողները շատ վրդովված են, որ ՀՀ պատկան մարմիններն ընդամենը 33 գերիների մասին են խոսում այն դեպքում, երբ շատ ավելին են գերիները։ Ծնողներն ունեն փաստեր, թե ինչպես են իրենց որդիները գերեվարվել։ Պատկան մարմինները ոչինչ չեն անում կամ բավարար աշխատանք չեն անում, որ տղաները պատշաճ հանձնվեն ծնողներին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ ծնողները կառավարությունից այլևս հույս ու սպասելիք չունեն։ Նրա խոսքով` այն, ինչ իրենք պետք է անեին, արդեն չեն արել։
«Այժմ ես պատրաստվում եմ միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել այս հարցը։ Ծնողների հետ կրկին կհանդիպեմ, ավելի փաստարկված զեկույցներ կպատրաստենք ամեն երեխայի մասով և կուղարկենք տարբեր միջազգային կառույցների»,– հայտնեց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը նշում է, որ ծնողներն ամենից շատ նեղսրտած են անորոշությունից։ Օրինակ` իրենց տվել են մասունքներ, որոնք վստահություն չեն ներշնչում։
«Պատկան մարմինները տվել են ծնողներին երեք ձեռք, ասել են՝ դա ձեր որդին է, ու դրա համար մարդիկ հրաժարվել են հուղարկավորել դրանք։ Օրինակ` ծնողներից մեկին, որպես իր 1.82 սմ հասակ ունցող տղայի մասունք, որը 43 համարի կոշիկ է հագնում, տվել են մի ձեռք, որի ԴՆԹ–ն համապատասխանել է 1.60 սմ հասակով տղայի ԴՆԹ-ին»,– ասաց նա։
Ծնողները վստահեցնում են, որ շատ անհամաձայնություններ ու անճշտություններ կան, որոնք պետք է քննարկման առարկա դառնան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:14
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-21 09:11
ЕС принял решение полностью снять экономические санкции с Сирии, сообщила глава дипломатии Евросоюза Кая Каллас.
-
2025-05-21 09:08
Министр обороны РА Сурен Папикян провел частную беседу с министром обороны и поддержки Вооруженных сил ИРИ, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-05-21 09:07
Землетрясение магнитудой 2,8 произошло в 16:30 на армяно-грузинской границе. Об этом сообщает Сейсмическая служба Армении.