Ստեփանակերտ․ Հայկական եկեղեցիների «աղվանացումն» օկուպացված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն
Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայկական ամեն ինչի համատարած ոչնչացման քաղաքականություն։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի օկուպացրած Հադրութի անօրինական վերաբնակեցման և Հադրութի հայկական եկեղեցու «աղվանացման» մասին տեղեկությունները։
«Իհարկե, պարզապես ոչնչացնել միշտ չէ, որ ստացվում է։ Այնտեղ, որտեղ հայկական ժառանգություն կա, հուշարձանները, որոնք գտնվում են հանրության և միջազգային հանրույթի աչքից հեռու, այո, վերացվում են երկրի երեսից։ Չնայած կան օրինակներ, երբ հայկական ժառանգությունը ոչնչացվել է համաշխարհային հանրության աչքի առաջ, ինչպես տեղի ունեցավ Նախիջևանի խաչքարերի պարագայում։ Իսկ այնտեղ, որտեղ անհնար է դա անել, նախաձեռնվում են հուշարձանների պատմությունը փոխելու, դրանց օտար ծագում վերագրելու փորձեր։ Ինչ վերաբերում է վանքերին։ Այն, ինչ տեղի է ունենում Հադրութի եկեղեցու հետ՝ նրա այսպես կոչված «աղվանացումը», դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն։ Ի դեպ, խոսելով այսպես կոչված «աղվանա-ուդիական եկեղեցու» մասին՝ անհրաժեշտ է հստակ բաժանել ուդի ժողովրդի՝ հասարակ աշխատավորների ներկայացուցիչներին ծաղրածուների խմբից, որոնք ներկայանում են որպես «աղվանական եկեղեցու» ինչ-որ հոգևորականներ։ Նրանք գնում են հայկական եկեղեցիներ օկուպացված տարածքներում՝ դրանք ներկայացնելով որպես «աղվանական»։ Այդ նույն խմբի ներկայացուցիչները 10-15 տարի առաջ Թուրքիայում այցելել էին հայկական վանքը Վանա լճի Աղթամար կղզում և այն «աղվանական» ներկայացրել։ Նրանք այնտեղ էին մտել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով։ Կարծում եմ՝ դրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին և, գուցե, նաև Բաքվի դրամատիկական թատրոնի»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում, առավել ևս, իրականացվում է հատուկ եկեղեցական քաղաքականություն, և, Բաբայանը կարծում է, որ կկատարվի այսպես կոչված «աղվանական եկեղեցու» ավտոկեֆալիայի հասնելու փորձ։ Դա կփորձեն անել Կոստանդնուպոլսի պատրիարքության միջոցով, որը կեղծ վկայություններ է տալիս եկեղեցիների ինքնավարության մասին։ Արցախի նախագահի խորհրդականը փաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները նաև ակտիվորեն փորձում են Ռուսական Ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի միջոցով հակահայկական քաղաքականություն իրականացնել։ Բայց շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու գործողությունների և Համայն Ռուսիո պատրիարքի հետ համագործակցության՝ այդ վտանգավոր գիծն այսօր պասիվ է։ Սակայն Ալիևի ռեժիմը չի դադարեցնում այն որպես աշխարհաքաղաքական զենք օգտագործելու փորձերը, նշել է Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.