Փաշինյանն ու Ալիևը մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այս կիրակի կհանդիպեն Բրյուսելում և բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times–ը` վկայակոչելով 3 պաշտոնյաների, որոնք մասնակցում են հանդիպման կազմակերպմանը։
Թերթը նշում է, որ արևմտյան դաշնակիցներն ակտիվացնում են միջնորդական ջանքերը` սահմանին ռազմական գործողությունների վերջին բռնկումից, լարվածության աճից հետո: Ի դեպ, սահմանի վերաբերյալ թերթն օգտագործում է «վիճելի» տերմինը։
Ինչպես գրում է Financial Times-ը` Մյունխենից հետո սա առաջին անգամն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ են հանդիպում։ Այն հաջորդում է Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների անցկացրած ակտիվ բանակցություններին։
«Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»,- Financial Times–ին ասել է երեք պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով` հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձաբար ամրապնդող» և «փոխլրացնող գործընթացներ են»:
Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, թերթին հայտնել են երկու պաշտոնյաները:
Միշելի և Ալիևի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Փաշինյանի մամուլի խոսնակը չի պատասխանել թերթի մեկնաբանության խնդրանքին։
«Ադրբեջանն իրեն բավականին հարմարավետ է զգում Շառլ Միշելի առաքելության հետ, քանի որ ԵՄ -ն թաքնված օրակարգ չունի»,- ասել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա հավելել է, որ ԵՄ գործընթացի շրջանակներում մշակվել են բանակցությունների «առանցքային հայեցակարգերը» և դրանց կառուցվածքը:
Թերթը գրում է, որ այս անգամ բանակցությունների առանցքային թեման լինելու է Լաչինի միջանցքում՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին հսկիչ անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև սահմանագծման, գերիների փոխանակման և ականազերծման խնդիրներ։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիևը թերթի հետ զրույցում նշել է, որ Բաքուն ճկունություն է ցուցաբերում տարբեր հարթակներում հանդիպումների հարցում՝ լինի դա Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Նրա խոսքով՝ արդյունքների հասնելու համար գործընթացը պետք է ավելի ներառական լինի։
«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացին: Բայց ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանը շատ մտահոգված է Ուկրաինայի պատերազմով»,– հավելել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.