Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԺԱՄԱՆԱԿ Է ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԾՆԿԻ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունկում են անպտուղ մնալ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելուն, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկվում Արցախն ու Հայաստանն ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար:
Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին՝ նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի:
ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու և, ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: