Последние новости

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ՄՈՍԿՎԱ-ԲՐՅՈՒՍԵԼ. ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՄԱՅԻՍԸ

Թուրքիան փակեց իր օդային տարածքը ոչ միայն հայկական մասնավոր ավիաընկերությունների, այլև հայոց թիվ մեկ օդանավի համար։ Այսինքն՝ նաև Նիկոլ Փաշինյանի։ Չնայած Անկարայի առջև արդարանալու Ալեն Սիմոնյանի բոլոր ջանքերին, թե «Նեմեսիս»-ի հերոսներին նվիրված հուշարձանի բացումը չի արտացոլում հանրապետության իշխանությունների պաշտոնական արտաքին քաղաքական ուղեգիծը։ Չնայած նրա մյուս հավաստիացումներին, թե Հայաստանի իշխանությունները թեկուզ հենց հիմա պատրաստ են ուղիղ ցամաքային կապ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի և ապա՝ Թուրքիայի հետ, տարանցիկ ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության պայմանով։ Չօգնեցին Ալենի ստորաքարշ բլբլոցները, ինչպեսև Չեխիայում Փաշինյանի հայտարարությունները, թե «Նեմեսիս» հուշարձանի բացումը սխալ էր։

Թուրքերի այդպիսի պահվածքի պատճառը, իհարկե, հուշարձանը չէ։ Նիկոլ Փաշինյանի օդանավի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը Անկարայի արձագանքն է նրան, որ Վաշինգտոնում Երևանը վերջնական համաձայնություն չտվեց «խաղաղության» ադրբեջանական պայմաններին։

Ըստ էության, Արարատ Միրզոյանը չէր էլ կարող նման համաձայնություն տալ՝ առանց վերջնական համաձայնություն ստանալու Փաշինյանից։ Իսկ վերջինս հասկանում է, որ չի կարող ոչ մի վերջնական բան ասել, մինչև չխոսի Պուտինի հետ։ Մոսկվա՛, դեպի Մոսկվա՝ կորզելու ՌԴ նախագահի համաձայնությանը

Այդ ընթացքում Բաքուն ու Անկարան համանվագ շարունակում են թևերի ոլորման քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը արդեն ուղիղ սպառնալիք է կոնկրետ մարդուն։ Նման բան չի եղել նախկին իշխանությունների օրոք, որոնք երբեք չեն քծնել թուրքերին, բայց հնարավոր դարձավ հիմա, Նիկոլի օրոք, որը ամեն հարմար առիթով ու առանց առիթի ջանում է հաճոյանալ թուրքերին։

Բաքուն էլ հետ չի մնում. Լաչինի միջանցքի հենց սկզբնամասում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի լիակատար շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերը՝ Եղծահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը, զրկվել են և՛ սննդի, և՛ դեղորայքի մատակարարումից։ Օրերս դադարեցվել է նաև ջրամատակարարումը։

Թուրք-ադրբեջանական շանտաժը կշարունակվի նաև մոտակա օրերին։ Ինչպե՞ս է արձագանքում Փաշինյանը։ Նա վախեցնում է պատերազմով։ Չեխիայում հայտարարեց, որ եթե հայկական պետականությունը դիմանա 2-3 տարի, ապա կգոյատևի ևս 100 տարի

Նույնիսկ այնպիսի ինքնասիրահարված կերպարը, ինչպիսին Նիկոլն է, հասկանում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ է լինելու հարյուր տարի հետո։ Կամ հիսուն տարի, և նույնիսկ՝ քսանՈւրեմն ի՞նչ են նշանակում նրա հերթական բառային ձեռնածությունները։

Փաշինյանն ուզում է ընդգծել, որ այսօր շատ մեծ է մեր պետության բուն գոյությանը սպառնացող վտանգը։ Իսկ քանի որ մեծ է, ապա ինքը ստիպված է սեթևեթել թուրքերի և Բաքվի հետԱյսինքն Անկարայի առջև Նիկոլն արդարանում է, թե «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը իր թիմի քաղաքական ուղեգիծը չէ, և առհասարակ հուշարձանի տեղադրումը սխալ էր։ Իսկ հայ ժողովրդի առջև Փաշինյանն արդարանում է նրանով, թե հայ պետականությանը սպառնացող վտանգը չափազանց մեծ է

Եվ այսպես, մայիսի 8-ին, չարաբաստիկ 2018 թվականին Հայաստանի ղեկավար ընտրվելու հինգերորդ տարելիցի օրը Նիկոլը գնում է Մոսկվա, Պուտինին ներկայացնելու վաշինգտոնյան այն պայմանավորվածությունները, որոնք մտադիր է վերջնականապես համաձայնեցնել մայիսի 14-ին Բրյուսելում, որտեղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հերթական ռաունդը։

Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։ Սոցցանցերում տարածվում է մի տեսանյութ, որտեղ գործող իշխանության երկու երկրպագուհիներ պատառոտում են Արցախի դրոշը։ Դա Նիկոլ Փաշինյանի հնգամյա կառավարման տրամաբանական արդյունքն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРЕНДЕ – НЕТ, ЛЕОПАРДАМ – ДА
    2025-07-26 09:42

    Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».

  • ТЕР-ПЕТРОСЯН БРОСАЕТ ПАШИНЯНУ СПАСАТЕЛЬНУЮ ЖИЛЕТКУ
    2025-07-24 10:34

    Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…

  • ГОВОРИЛИ, ГОВОРИЛИ, НО НЕ ДОГОВОРИЛИ?
    2025-07-23 09:16

    По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.

  • ПРЕМЬЕР БЕЗ ТОРМОЗОВ
    2025-07-22 09:44

    Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ