«Որդիների կանչ». Շուշին միշտ մերն է ու մերն էլ կմնա
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիմնած «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը տասնամյակներ շարունակ նշվող Եռատոնի կապակցությամբ վերահաստատել է՝ վճռական պայքարի դուրս գալու հարցում անկոտրում են, Եռատոնը իր խորհուրդը պետք է վերագտնի․
«Ճակատամարտում հաղթում է նա, ով վճռական տրամադրված է այն հաղթել…
Մենք դեռ չենք պարտվել, մենք մի նոր պայքար ունենք սկսելու, մենք շա՜տ քիչ ժամանակ ունենք կրթվելու, հզորանալու, հզորացնելու բանակն ու կրկին մարտի դուրս գալու…անգամ այդ «շատ քիչ»-ն էլ չունենք։
Դուրս ենք գալու՝ այս անգամ ավելի վճռական ու անհագ՝ վրեժի ծարավով։ Չէ՞ որ մենք ունենք մեկ Վրեժ և մեկ Հայրենիք։
Խոստանում ենք ամեն հնարավոր և անհնար բան անել, որպեսզի քեզ հետ բերենք մեր գեղեցկուհի, մեր հույսի ու լույսի քաղաք՝ Շուշին…
Չէ, դու դժգույն ու անշուք չես, քեզ էդպիսին դարձրին թշնամու մոտ պատանդ թողնելով…
Շուշիի համար մղվող մարտերում քաջաբար նահատակվել են՝ Հակոբ Եղիազարյանը, Գևորգ Ավդիխանյանը, Արամ Թորոսյանը, Գոռ Սարգսյանը և էլի ու էլի շատ քաջեր…
Տղերք ջա՜ն, Շուշին միշտ մերն է ու մերն էլ կմնա։
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, մի օր կրկին մենք կվերադառնանք»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 13:16
ДТП произошло сегодня, 26 июля, в Арагацотнской области.
-
2025-07-26 13:14
В последние две недели в Китае резко вырос спрос на рений – редкий металл, который добывается в том числе в Армении. Эксперты пока не могут понять, вызвано ли это краткосрочными спекуляциями на рынке или долгосрочными трендами.
-
2025-07-26 13:12
«Это их миссия, а наша миссия – бороться за то, чтобы вопрос Арцаха не был закрыт», – заявил востоковед, профессор Гурген Меликян в беседе с журналистами 25 июля во время презентации издания «Переговоры по Арцаху» в ответ на вопрос о том, дойдут ли содержащиеся в книге месседжи до действующих властей РА.
-
2025-07-26 13:11
Генеральная прокуратура подтверждает наличие уголовного производства в отношении бывшего мэра Эчмиадзина, возбужденного Антикоррупционным комитетом по статьям «Отмывание денег» и «Злоупотребление должностными полномочиями».