NASA-ԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԹԹՎԱԾԻՆ ԿՈՐԶԵԼ ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՓՈՇՈՒՑ
NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնի (JSC) հետազոտողները կարողացել են վակուումի պայմաններում թթվածին կորզել լուսնային արհեստական հողից: Հետագայում այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ մի տեխնոլոգիայի, որը կօգնի աջակցել Լուսնի վրա կյանքի գոյությանը։
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Լուսնի վրա թթվածին արտադրելու հնարավորությունը չափազանց կարևոր կլինի Artemis ծրագրի շրջանակում երկարաժամկետ լուսնային ֆորպոստ ստեղծելու տիեզերական գործակալության ծրագրերին աջակցելու համար։ Այս ծրագրի համար NASA-ն ցանկանում է գտնել տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան հավաքել և օգտագործել ռեսուրսները հենց տեղում՝ առանց դրանք Երկրից բերելու։
Գիտնականները լուսնային փոշին տաքացրել են հատուկ ռեակտորում, որում ջերմաստիճանը կարող է շատ բարձր լինել։ Տաքացնելուց հետո դրանից արտազատվել է ածխածնի օքսիդ, որից էլ հետո գիտնականները թթվածին են կորզել:
Գիտափորձի հեղինակները եղել են NASA-ի Carbothermal Reduction Demonstration (CaRD) թիմի մասնագետները: Նրանք իրենց աշխատանքում օգտագործել են Dirty Thermal Vacuum Chamber կոչվող սարքը: Արևի կենտրոնացված լույսը մոդելավորվել է 4,6 մ տրամագծով գնդաձև վակուումային խցիկում՝ օգտագործելով հզոր լազեր, որն ակտիվացրել է ածխաջերմային նվազեցման գործընթացը: Sierra Space-ի նախագծած ռեակտորը պահվել է մշտական ճնշման տակ, ինչը հնարավորություն է տվել կանխել գազի արտահոսքը և թույլ է տվել, որպեսզի օգտագործված նյութն ազատորեն դուրս գա ռեակցիայի գոտուց։
NASA-ի տեխնիկական պատրաստվածության ստանդարտների սանդղակի համաձայն՝ համարվոլ է, որ այս տեխնոլոգիան համապատասխանում է իրական թռիչքների համար նախատեսված պահանջներին, և հնարավոր է, որ ապագայում այն ներառվի Artemis ծրագրում։ Լուսնային առաքելությունների ժամանակ տեղում ստացված թթվածինը կարող է օգտագործվել ինչպես շնչառության, այնպես էլ հրթիռային վառելիքի արտադրության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.