Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ հետաքրքրվելով, թե պատրաստ է արդյոք կամրջի էսքիզը։
«Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից:
Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։
Մենք նաև հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ ԿԳՄՍՆ–ից պատասխանել են` հարցը քննարկման փուլում է։
Մեր լրացուցիչ հարցմանը, թե ով և երբ է կազմել էսքիզը, նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հրաժարվել է նախնական էսքիզային տարբերակը տրամադրել մեզ։
«Նախնական էսքիզային տարբերակը նախարարությունը երրորդ անձանց տրամադրել չի կարող առանց հեղինակների գրավոր համաձայնության»,– ընդգծել են գերատեսչությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.