Արկադի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ 1992-ԻՆ ՈՒ ԱՅԴՊԵՍ Է ՆԱԵՎ ՀԻՄԱ
1992թ․ Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակություն է ունեցել ․ դրանից հետո ադրբեջանցիները սկսել են վախենալ մեզնից ու մասսայաբար փախչել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Հարսանիք լեռներում» ռազմագործողության Շոշի ուղղության հրամանատար, Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Ադրբեջանցիները չէին կարծում, թե կարող է Շուշին ազատագրենք։ Հանգիստ էին, մտածում էին՝ խնդիր չունեն, Շուշիից մեզ խփում էին․․․ՈՒ մեկ էլ մի օրում ահագին բան կորցրեցին, դրա համար էլ սկսեցին վախենալ մեզնից, փախուստի դիմել։ Մինչև դա էլ էին վախենում, բայց Շուշիից հետ ավելի շատ սկսեցին վախենալ»,-հիշում է հրամանատարը։
Շուշիի ազատագրման օպերացիան մշակվել է մոտավորապես երկու ամիս․ ավելի ինտենսիվ փուլը տևել է մեկ ամսից քիչ ավել։ Ռազմական գործիչը, ով այդ ժամանակ ռազմական խորհրդի անդամ էր ու մասնակցել է օպերացիայի մշակման ամբողջ գործընթացին, շեշտում է՝ շատ քիչ ռեսուրսներով է հաջողվել ազատագրել Շուշին։
«Ամբողջ պատերազմն ենք քիչ ռեսուրսներով վարել, բայց դե, իհարկե, հատկապես Շուշիի ազատագրումը, եթե դիտարկենք օպերացիայի նշանակության, բարդության առումով, ապա շատ քիչ ռեսուրս է տարել։ 80-ից մի քիչ ավել զոհ ենք տվել և դա նման մասշտաբի օպերացիայի համեմատ շատ փոքր թիվ է»,-նշում է հրամանատարը։
Անձամբ լինելով Շուշիի ազատագրման մասնակիցը ու արդեն չորորդ տարին մայիսի 9-ը դիմավորելով առանց Շուշիի ՝ հրամանատարը չի կոտրվում։ Ասում է՝ ես երբեք չեմ հուսահատվում, տրամադրությունս էլ հիմա էլ մարտական է։
«Շուշիի ազատագրումը կենսական անհրաժեշտություն էր ու այդպես է նաև հիմա։ Վաղ թե ուշ կրկին ազատագրելու ենք, չեմ կասկածում։ Ուղղակի այստեղ այլ հարց է․ շուտ խելքի կգա՞նք, կմոտենա՞նք Աստծուն, կհասկանա՞նք, որ արդարությունն ու ազնվությունը պետք է վերագտնենք մեր մեջ, համերաշխ ու բարեգութ լինենք միմյանց նկատմամբ։ Եթե դա շուտ լինի, ուրեմն այդ օրն էլ շուտ կգա, եթե ոչ, նշանակում է՝ կազատագրենք, բայց շատ կորուստների գնով դա կլինի․․․Ոգին էլ Աստծուց է, պետք է հավատաս, որ կարող ես դա անել։ 1992-ին մենք հավատում էինք, ոգի ունեինք ու Աստված մեզ օգնեց»,-ասում է հրամանատարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.