Ալիև․ Ադրբեջանը 2023թ. պետբյուջեում կավելացնի պաշտպանության ծախսերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկրի իշխանությունները 2023թ. պետբյուջեի պարամետրերը վերանայել և որոշել են ավելացնել պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։
«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգային ձևով և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում կմտցվեն լրացումներ, լրացուցիչ ծախսերի զգալի մասը նորից կնախատեսվի պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Ավելանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիևը չորեքշաբթի ժողովրդին հղած ուղերձում։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական բանակը մտնում է աշխարհի ամենաուժեղ բանակների շարքը։
«Ադրբեջանական բանակը ինչպես սպառազինությամբ, այնպես էլ մարտունակությամբ աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է։ Մեր բանակը պայքարել է, ցուցադրել իր ուժը ոչ թե շքերթում, այլ մարտադաշտում։ Այսպիսին է մեր բանակը։ Բանակաշինությունն այսօր էլ ապահովվում է պատշաճ մակարդակով, կապահովվի նաև այսուհետ»,- ընդգծել է Ալիևը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2023թ. պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման համար նախատեսված է 5,3 մլրդ մանաթի (ավելի քան 3,1 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ֆինանսավորում կամ պետբյուջեի ծախսերի 16 տոկոսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.