Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել
Արդեն հնարավոր է ամբողջությամբ հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել և օգտագործել Google, Windows-ը և այլ օպերացիոն համակարգերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
«Օրինակ` Gmail.com-ին զուգահեռ կարող է լինել փոստ` աջ և ձախ հատվածներում հայատառ` «անուն@էլփոստ.հայ», և օգտագործել տարբեր համակարգերում։ Որևէ խնդիր չի առաջանա»,–ասաց նա։
Նա խոսեց նաև «.հայ» դոմենի մասին, որը գործում է 7 տարի և որի տիրույթում գրանցվել է շուրջ 1000 հայատառ դոմենային անուն:
«Այն ազգերը, որոնք ունեն իրենց այբուբենը, համացանցում փորձում են ավելի ներգրավված լինել, որովհետև մենք գիտենք, որ համացանցը գործում է լատինատառ։ Իսկ ազգային այբուբենը ավելի նպատակահարմար է այն օգտատերերի համար, որոնքանգլերենի վատ իմացության կամ չիմացության պատճառով կնախընտրեն օգտագործել իրենց ազգային լեզուն»,–ասաց Հակոբյանը։
ՀԿ–ի տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը, ներկայացնելով հայերեն դոմենի անհրաժեշտությունը, նշեց, որ «.հայ» դոմենը հնարավորություն է տալիս բառերն առանց փոփոխությունների և աղավաղումների ներկայացնել։
«Օրինակ` եթե որևէ ռադիոկայանի հասցեն «ճշմարտություն.FM» է, որը հեռարձակվում է միայն հայերենով և հայատառ է, բոլորը կիմանան ինչպես գրել հայերեն, իսկ օրինակ` լատինատառ գրելիս խնդիր է առաջանում, քանի որ շատերը չգիտեն` ինչպես ճիշտ գրեն «ճշմարտություն» բառը լատինատառ։ Այսինքն` դա օգնում է խոսափել անգլերենում հայերեն տառերի բացակայության շփոթությունից, ինչպես այս դեպքում «ճ» տառն էր։ Մենք չենք ասում` մի ունեցեք լատինատառ, մենք ասում ենք` ունեցեք նաև հայատառ»,–նշեց նա։
ՀԿ ներկայացուցիչները նաև հայտնեցին, որ գրանցված 1000 դոմենային անուններից միայն 10–20 տոկոսը ունեն կայք, սակայն հուսով են, որ հայատառ բովանադակության նկատմամբ հետարքրքությունն ավելի կմեծանա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.