Զախարովա․ Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը ապակառուցողական է
Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը պաշտոնական Երևանի կողմից հակաարդյունավետ է։
«Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ–ից դուրս կազմակերպության արդյունավետության հարցերը քննարկելու Հայաստանի ղեկավարության ձգտումը, երբ դրա համար ՀԱՊԿ–ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության կայացած ուղիները, և ամենակարևորը` այդ կազմակերպության մասնակիցները պատրաստ են ոչ միայն լսել, այլև աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Զախարովան։
ՌԴ դիվանագետի խոսքով` Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք ԵՄ առաքելությանը ներկայացրել է ՀՀ ղեկավարությունը։ ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներին հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չի տալիս և կարող է մարտահրավերներ ստեղծել։
«Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար։ Ռուսական կողմը պատրաստ է այդ աշխատանքին, ինչի մասին Երևանում քաջատեղյակ են», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթ ունենալիս ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ ԵՄ առաքելությունը անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, միաժամանակ կարող է նոր մարտահրավերներ ստեղծել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 13:46
Арестованные архиепископы Микаэл Аджапахян и Баграт Галстанян сидят в одной камере УИУ "Ереван-Кентрон". Информацию подтвердил на пресс-конференции Ара Зограбян – адвокат Аджапахяна.
-
2025-06-30 13:43
В настоящее время в офисе представительства медиагруппы "Россия сегодня" в Азербайджане (Sputnik Азербайджан) проводится спецоперация.
-
2025-06-30 13:40
Глава МИД Арарат Мирзоян фактически обвинил российского коллегу во "вмешательстве во внутренние дела Армении". Так Мирзоян на совместной пресс-конференции с коллегой ЕС Каей Каллас в Ереване отреагировал на заявление Сергея Лаврова по поводу нападок на Армянскую апостольскую церковь.
-
2025-06-30 13:36
Верховный представитель Европейского Союза по иностранным делам и политике безопасности – вице-президент Европейской Комиссии Кая Каллас объяснила важность нормализации отношений Армении и Азербайджана укреплением связи Европы и Средней Азии. Это достаточно циничное заявление прозвучало 30 июня на пресс-конференции в Ереване.