Թոմաս դե Վաալ. Երևանի և Բաքվի միջև նոր փաստաթղթում Ղարաբաղի հարց չի լինի
Դիվանագիտական ակտիվացումը լավ է, բայց կա մի քանի բայց։ Ղարաբաղի շուրջ իրավիճակը դեռ շատ լարված է՝ անցակետ է տեղադրվել, Լաչինի ճանապարհը դեռ փակ է։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ առայժմ խոսքը երկկողմանի պայմանավորվածությունների մասին է, սա շրջանակային համաձայնագիր է, ոչ թե խաղաղության համաձայնագիր։
Նա պարզաբանել է, որ սա կարճ փաստաթուղթ է, որը երկու առաջնորդներ կարող են ստորագրել ընդհանուր սկզբունքների մասին, սակայն այստեղ չի ներառվելու Ղարաբաղի հայերի ապագայի հարցը, իսկ դա առանցքային է։
«Այս փաստաթղթում որևէ դրույթ չի լինելու նաև Նախիջևան տանող ճանապարհի վերաբերյալ։ Եթե համաձայնագիր ստորագրվի, կարծում եմ, որ շատերը թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե ինչպիսին կլինի ապագան, ինչպիսի ձևաչափ կլինի Ղարաբաղի հարցում»,- ընդգծել է Թոմաս դե Վաալը։
Նա չի բացառել նոր էսկալացիան։
«Մենք արդեն շատ ու շատ տարիներ տեսնում ենք էսկալացիա և բանակցություններ, որոնք փոխարինում միմյանց: Չեմ կարծում, որ այս ցիկլը կոտրվել է, հոգեբանական բեկում չեմ տեսնում, հակամարտության լեզուն չի փոխվում հատկապես Ադրբեջանի կողմից, որը դեռ շատ ագրեսիվ հռետորաբանություն է վարում հայերի նկատմամբ։ Հայաստանում նույնպես հոգեբանական մեծ բեկում չեմ տեսնում»,- նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն երկու առաջնորդների ստորագրությունն է, այն ավելի լայն աջակցություն է հասարակության մեջ։
«Ես դա չեմ տեսնում: Խոսքը տեխնիկական փաստաթղթի մասին է, ոչ՝ լուրջ խաղաղության»,- ընդգծել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներին, ապա, նրա գնահատմամբ, չի կարելի հույս դնել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման վրա։
«Եվրոպական փոքր առաքելությունը տեղակայված է սահմանին որպես փոքր կայունացնող գործոն։ Բայց Բաքուն կտրականապես մերժում է Ղարաբաղում ինչ-որ նոր միջազգային ներկայության գաղափարը։ Ռուսական առաքելությունն այնտեղ հավանաբար գոյատևելու է մինչև 2025 թվականը։ Սակայն, ՄԱԿ-ի որևէ բանաձև չկա, որը կհաստատի այս առաքելությունը։ Ընդհանուր խնդիրը միջազգային բազմակողմ կազմակերպությունների ազդեցության քայքայումն է և տարածաշրջանային ուժերի հզորացումը Կովկասում, այսինքն՝ Ռուսաստանի, Թուրքիայի, մասամբ` Իրանի և մասամբ` Եվրամիության։ Ես կցանկանայի տեսնել բազմակողմ մոտեցում, ինչպիսին է ՄԱԿ-ի բանաձևը: Դա ավելի լուրջ կլիներ»,- եզրափակել է Թոմաս դե Վաալը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).