Փաշինյանը որոշումը չի փոխել. նա կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը կմեկնի Բրյուսել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ` դրանից առաջ խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական այսօրվա սադրանքի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
«Ուզում եմ հայտնել, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` շատ փոքր է հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել»,– հայտարարեց վարչապետը` հավելելով, որ մյուս կողմից խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և պատրաստել ստորագրման։
Ըստ վարչապետի` Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում։ Նա հիշեցրեց, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմա Աթայի հռչակագրով։
«Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– հավելեց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.