Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ
Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800–ը։
Լիպարիտյանը նաև տեղեկատվական դիվերսիա և հոգեբանական ահաբեկչություն էր կիրառում՝ հայտարարելով, որ եթե հիմա թուղթ չստորագրենք ու Ալիևի ուզածը չտանք, ապա կլինի նոր պատերազմ ու նոր կորուստներ։
Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար։ Թե ինչպես պետք է դա զսպի, Լիպարիտյանն, իհարկե, չի ասում, բայց ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է լինի 120 հզար արցախցու հետ։
Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում։ Վերջինս, սակայն, չի ուզում «հանձնվել» բառի տակ մտնել, թեև ամբողջությամբ դա է քարոզում։
Եվ այս ամենը Փաշինյանի Բրյուսել մեկնելուց առաջ ու Սոթքի կրակոցներից հետո։ Երեկ, փաստորեն, ներսից ոչ պակաս էին կրակում մեր երկրի դեմ»,- գրել է Թևանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».
-
2025-05-31 15:25
Никол Пашинян в мае 2025 года приобрел роскошную виллу в Марселе – за 3,1 миллиона евро. Об этом сообщает Telegram-канал «Национальный фронт» со ссылкой на французское интернет-издание «Info Française du Jour».
-
2025-05-31 15:18
Вечер во дворе дома на Баграмяна 6 был особенным. Именно здесь Рубен Варданян когда-то собирал людей, чтобы говорить о самом важном — о будущем Армении, о нашей ответственности, о смысле быть армянином в XXI веке. И вот спустя время, в том же пространстве, снова звучали голоса. Вопросы. Сомнения. Надежда.
-
2025-05-31 13:44
Сенатор США и член Комитета по международным отношениям Стив Дейнс встретился с премьер-министром Армении Николом Пашиняном. В ходе встречи были обсуждены вопросы региональной безопасности, а также перспективы экономических инвестиций.