FLYONE-Ի ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՐԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏՈՄՍԵՐԸ
«Ազատություն» ՌԿ լրագրող Կառլեն Ասլանյանն ահազանգում է FlyOne ընկերության հերթական չեղարկված թռիչքի ու ընկերության վատ վերաբերմունքի մասին։
««Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակայն FLY ONE ARMENIA ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է:
Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը ի վերջո տեղի ունենալու՞ է: Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սիլ» ջուր տվեցին: Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց:
Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում: Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց: Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.