Последние новости

Արմեն Գրիգորյան․ Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչի համար վճարել է Ռուսաստանին

Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը, «Новая газета Европа»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ պետք է անել, Գրիգորյանը պատասխանել է.

«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։

Դիտարկմանը, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն արձագանքել է.

«Մի քանի նման պայմանագրերի մասին, դա միակը չէ»։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ