Մետաքսե Հակոբյան․ Սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի նախագահը
Երբ գերագույն գլխավոր չհայը անդադար խոսում էր (է) Ադրբեջանի կողմից ՀՀ 29800 քառ. կմ ճանաչելու մասին, մեկ նպատակ էր հետապնդում, որ իր եղբայրը, իսկ մեր թշնամին հնչեցնի 86600 քառ. կմ, Արցախը՝ Ադրբեջանի կազմում... Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Բանակցային «հզոր» գործընթացի այս «աննշան» «մանրուքն» էլ էր համաձայնեցվա՞ծ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին կամ, թե «սև ու մութ ուժերը թույլ չեն տալիս, որ կատարի ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»...
Հ.Գ. իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով...»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտում տեղի կունենա Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքը:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Բրյուսելում 4 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ «Հայաստանւ և Ադրբեջանի առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 86,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:34
Передовая группа Мониторинговой миссии под руководством начальника Объединенного штаба ОДКБ генерал-полковника Анатолия Сидорова прибыла в Армению в соответствии с решением внеочередного заседания Совета коллективной безопасности ОДКБ, сообщается в ТГ-канале Минобороны России.
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.