Կոնստանտին Զատուլինը հաստատել է, որ Լուկաշենկոն հիվանդ է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետական դրոշի, զինանշանի և օրհներգի օրը չի ներկայացել հանրությանը, տեղեկացրել են բելառուսական և միջազգային մի քանի պարբերականներ և բլոգներ։
Շնորհավորանքը Լուկաշենկոյի անունից հրապարակվել է նախագահի կայքում, բայց տոնական արարողության ժամանակ այն ընթերցել է վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Ինչպես նշել է «Սպեկտր» պարբերականը, վերջին երկու տարիներին Լուկաշենկոն անձամբ է ներկա եղել այս տոնակատարությանը։ Նախկինում այս տոնը կոչվում էր «Պետական զինանշանի և պետական դրոշի օր», բայց ապրիլի 12-ին անվանման մեջ ավելացվել է օրհներգ բառը։
Վերջին անգամ Բելառուսի նախագահը հանրության մեջ հայտնվել է մայիսի 9-ին, Մոսկվայում, Հաղթանակի զորահանդեսում։
Այն ժամանակ լրագրողներն ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ինչ-որ բան այնպես չէ։ Նա թորշոմած տեսք ուներ, չկարողացավ անցնել 300 մետր Կարմիր հրապարակով, ստիպված էր օգտվել էլեկտրամեքենայից։
Ձեռքին վիրակապ կար, որը սովորաբար դրվում է, երբ ներերակային միացում է արվում։ Լուկաշենկոն չի մնացել Վլադիմիր Պուտինի և Մոսկվա եկած մյուս ղեկավարների հետ ճաշին։
Երեկոյան նա թռել է Մինսկ և հակառակ ավանդույթի՝ ելույթ չի ունեցել մայիսի 9-ի հանդիսավոր արարողությանը։ Լուկաշենկոյի փոխարեն, բայց նրա հանձնարարությամբ, նրա ելույթն ընթերցել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հաստատել է «Պոդյոմ» պարբերականին, որ Լուկաշենկոն հիվանդ է, բայց թե ինչով՝ չի ասել։
«Այնտեղ գերբնական որևէ բան չկա, քովիդ չէ։ Պարզապես մարդը հիվանդացել է։ Չնայած մարդը հիվանդացել է, իր պարտքն է համարել գալ Մոսկվա, իսկ հետո նույն օրը երեկոյան միջոցառում է անցկացրել Մինսկում։ Հավանաբար, որոշակի հանգստի կարիք ունի, այս է ամենը»,- ասել է Զատուլինը։
Այլ ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Լուկաշենկոյի օրգանիզմում լուրջ խանգարում է եղել, որն առաջ է բերել էնդոկրին համակարգի և սրտի հիվանդություններ։ Լուկաշենկոյի բուժման համար բազմիցս Մինսկ են մեկնել բժիշկներ Մոսկվայից, մասնավորապես՝ Բակուլևի անվան կենտրոնից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.