Նա չպետք է քիթը մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է. Աբրահամյանը` Վիկտորինի հայտարարության մասին
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը չպետք է քիթը մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է և չանի հայտարարություններ, որոնց չի տիրապետում կամ նպատակային ձևով փորձում է խեղաթյուրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը սահմանի երկայնքով հետ քաշելու վերաբերյալ հայտարարությանը։
Նշենք, որ Վիկտորինը մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով։ Նա ընդգծել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (նկատի ունի Ադրբեջանի տարածքները.- խմբ)։
«Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն ագրեսիայի է դիմում, և դա սկսած 44-օրյա պատերազմից, հազարավոր զոհերի պատճառ է դարձել, օկուպացրել է Հայաստանի և Արցախի տարածքները, ըստ գործընթացի՝ զարգացումները և միջազգային հանրության տեսակետները պետք է լրիվ այլ տրամաբանությամբ հնչեն։ Ինչ վերաբերում է հայելային հետքաշման հիմար գաղափարին, ապա կարող եմ ասել, որ դա Ադրբեջանի համար նոր հնարավորություն է դառնալու ինչպես իր կողմից օկուպացված տարածքները լեգիտիմացնելու առումով, այնպես էլ ՀՀ նոր տարածքների նկատմամբ հսկողություն ավելացնելու համար»,– ասաց Աբրահամյանը։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Փաշինյանն առաջարկել էր այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.