ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Ադրբեջանը Ռուսաստանի կողմից օգտագործում է որպես բութ գործիք...»
Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր համարում են, թե բավական է Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երկիրը կսկսի օգնություն ստանալ հավաքական Արևմուտքից։ «Ոչ մի օգնություն չի լինի, ոչ ոք այստեղ զորք չի ուղարկի»,- հայտարարեց Լիպարիտյանը։ Նրա խոսքերով, աշխարհը փոխվում է, բայց չի փոխվում աշխարհագրությունը, որը թելադրում է, որ ՌԴ-ի համար Հայաստանը շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի: «Ռուսաստանը խաղալիք չէ, որ մենք սա անենք՝ մյուսը գա»,- հայտարարեց Լիպարիտյանը։
Եթե ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց 5-րդ շարասյան մասին, ապա դրան պետք է հաջորդեն անկախ Հայաստանի թշնամիների դեմ պայքարի կոնկրետ քայլեր՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նման կարծիք օրերս հնչեցրեց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ավելի վաղ, հիշեցնեմ, 5-րդ շարասյան մասին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը՝ նկատի ունենալով բարձրաստիճան զինվորականներին, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կատարել են ոչ թե իր, այլ արտաքին ուժերի հրամանները։ Մեհրաբյանն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե Հայաստանում 5-րդ շարասյուն են բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ռուսական շահերը համընկնում են հայկականի հետ:
«Ադրբեջանը Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես բութ գործիք հիբրիդային պատերազմում»,- հայտարարեց Մեհրաբյանը,՝ հավելելով, որ միջազգային իրավիճակը Ռուսաստանի օգտին չէ: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է «խփել մեր գլխին»։ Ընթերցողներին խորհուրդ եմ տալիս հարց տալ. ո՞վ և ինչո՞ւ է ավելի լավ կիրառման արժանի համառությամբ փորձում հավասարեցնել Հայաստանը Ուկրաինային։
ՀԱՊԿ զորակազմի տեղակայման առաջարկի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հայտնի է. հայկական կողմը պնդում է, որ ճանաչվի Ադրբեջանի կողմից մեր սահմանների դեմ ագրեսիայի փաստը: Մեհրաբյանի գնահատմամբ՝ Սոթքի գնդակոծությունները ցույց տվեցին, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են հետ մղել զինված ոտնձգությունները մեր երկրի տարածքի նկատմամբ, իսկ այ ռուս սահմանապահները, ըստ նրա, պետք է հեռանան սահմանային գոտուց:
Արևմտամետները համարում են, թե Մոսկվան խանգարում է խաղաղ օրակարգին…
Կուսակցության փոխնախագահը համոզված է, թե Ադրբեջանի ձեռքով մղվող «հիբրիդային պատերազմը» ՀՀ իշխանությունների երկակի պահվածքի հետևանքն է: Ամեն տեսակի ուղևորությունները դեպի Մոսկվա, նրա խոսքերով, պատրանք են ստեղծում, թե ՀՀ-ի վրա կարելի է ճնշում գործադրել՝ ստիպելով անտրտունջ ենթարկվել Մոսկվայի կամքին։
Հայտնի է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայացած զորահանդեսին ներկա լինելուց հետո Փաշինյանը ստիպված եղավ լսել բազմաթիվ տհաճ գնահատականներ: Բանը հասավ նույնիսկ բոյկոտի. ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչների հետ ռեժիմի պարագլխի հերթական հանդիպմանը եկել էր ընդամենը 5 մարդ։ Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն ու մյուս գաճաճ ուժերի առաջնորդները չեն էլ փորձում թաքցնել իրենց դժգոհությունը Փաշինյանի մոսկովյան այցից…
Արևմտամետներն անդադար բարձրացնում են ՀԱՊԿ-ից Հայաստանի ելքի հարցը և միաբերան պահանջում ավելացնել ԵՄ դիտորդների թիվը՝ ընդլայնելով նրանց լիազորությունները։ Ի դեպ, բոլոր այն 20 օրերին, երբ շարունակվում էին Սոթքի գնդակոծությունները, ԵՄ առաքելությունը կյանքի նշաններ չէր ցուցաբերում, դիտորդները Սոթք մեկնեցին մայիսի 11-ին իրավիճակի սրումից 8 ժամ անց:
Մեհրաբյանն ասվածին հավելեց պետական կառույցները ռուսամետ վարչարարներից մաքրելու անհրաժեշտությունը, բայց իշխանությունների գլխավոր խնդիրը, նրա կարծիքով, պետք է հանգի ՌԴ-ի դուրսբերմանը բանակցային գործընթացից։ Եթե Պետդեպարտամենտի քարտուղար Էնթոնի Բլինկենը խոսում է բանակցություններում շարժի առկայության մասին, իսկ Ադրբեջանը գնդակոծում է հայկական տարածքները, ապա ամեն ինչում մեղավոր Է ՌԴ-ն։ Այդպես են համարում հայ արևմտամետները, որոնք համոզված են, թե Մոսկվան խանգարում է խաղաղ օրակարգին, ուստի պետք է պաշտպանել այդ օրակարգն արտաքին թշնամուց՝ ի դեմս ՌԴ-ի։
Մեհրաբյանը համոզված է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն իրագործելի է Վաշինգտոնի, Բրյուսելի և Քիշնևի հարթակներում, եթե հաջողվի բացառել ՌԴ-ին խաղաղ օրակարգից: Այդ բացառումը կզրկի Ալիևին Մոսկվայի հետ փոխգործակցության հնարավորությունից և կստիպի հետևել հավաքական Արևմուտքի կանոններին։ Մեհրաբյանի կարծիքով, Մոսկվայի միջամտությունը միշտ հանգեցրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկման։ Որպես օրինակ նա վկայակոչեց Վիեննայի պայմանավորվածությունները՝ 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքներով, որոնք հետո, նրա գնահատմամբ, զրոյացվեցին Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերով:
Մեհրաբյանի կարծիքով, մեծ տարբերություն կա, թե հատկապես որտեղ են ընթանում բանակցությունները։ Այլ կերպ ասած՝ արևմտամետ կուսակցություններն առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի հայկական կողմը հրաժարվի մայիսի 19-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումից։ Դեկտեմբերի 23-ին Արարատ Միրզոյանն արդեն հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ պատճառաբանելով դա Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի շրջափակմամբ, դրանից հետո իրավիճակը միայն վատթարացել է, Բերձորի սկզբնական հատվածում անցակետ է հայտնվել։ Չնայած Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, որոնք ապարտեիդ թույլ չտալու միակ երաշխիքն են, հայ արևմտամետները վստահ են, թե ՌԴ միջնորդությամբ խաղաղությունն անհնար է:
Գործում ներգրավված են ԱՄՆ ԿՀՎ-ի հին գործակալներն ու…
«Խաղաղության բանաձևը Ռուսաստանի հեռացումն է տարածաշրջանից, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի շահերը չեն համընկնում հայկական շահերի հետ»,- ընդգծեց Մեհրաբյանը, որը, ինչպեսև մյուս արևմտամետները, անասելի ոգևորված է Վաշինգտոնի և Բրյուսելի աննախադեպ ակտիվացմամբ: Ակնհայտ է, որ պարոնայք արևմտամետները կարծում են, թե այդ ակտիվացումը թելադրված է հայկական շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումն արագացնելու փորձով։
Հավաքական Արեվմուտքի ծրագրերին աջակցելը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական համագործակցության վրա, և այստեղ տեղին է հիշեցնել, թե ինչպես իրենց պահեցին Միխայիլ Սահակաշվիլիի ամերիկյան տերերը ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ժամանակ։ Ամեն ինչ սահմանափակվեց բանավոր հայտարարություններով և չեզոք ջրերում ՆԱՏՕ-ի նավերի ոչ մեծ շրջագայությամբ…
Մենք ներկայացրեցինք Մեհրաբյանի հայտարարությունները, որպեսզի քաղաքականացված հանրությունը ևս մեկ անգամ համոզվի, թե հատկապես որ ուժերն են դրդում Փաշինյանին դադարեցնել ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությունը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այդ քայլերը աղետալի հետևանքներով են սպառնում Հայաստանի շահերին։ 5-րդ շարասյունը ոչ թե նրանք են, ովքեր իշխանական կառույցներում Մոսկվայի հետ համագործակցության ուղեգիծ են պահպանում, այլ նրանք, ովքեր պարում են վաշինգտոնյան մարզկոմի դուդուկի տակ՝ զրկելով Հայաստանին ու Արցախին միակ պաշտպանությունից։
Արևմտամետները Փաշինյանին առաջարկում են գնալ Զելենսկու ճանապարհով և մեր երկիրը դարձնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հաշվեհարդարի թատերաբեմ։ Հիշեցնեմ, որ վերջերս քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ քաղաքագետ Լևոն Շիրինյանը հրապարակավ հայտարարեց, թե իշխանությունը պետք է վերջ տա բուհերում հաստատված ռուսալեզու պրոֆեսորակազմին, ձեռքի հետ էլ նաև՝ ողջ ռուսալեզու մտավորականությանը։ Չի բացառվում, որ հենց այդպիսի գործողություններ են ակնկալում ՔԿ պետից ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները։ Ինքը՝ Քյարամյանը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց 5-րդ շարասյան մասին, ինչից հետևում է, որ ռեժիմը համապատասխան քայլեր կձեռնարկի այն չեզոքացնելու ուղղությամբ։
Փաշինյանը, կրկնեմ, ԱԺ ամբիոնից խոսեց 5-րդ շարասյան մասին՝ ի դեմս բարձրաստիճան զինվորականների, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում, իբր, կատարել են արտաքին ուժերի հրամանները։ Հենց դա են փորձում մեղսագրել գեներալ Միքայել Արզումանյանին։ Փաշինյանն ուզում է նրա ուսերին բարդել Շուշին հանձնելու մեղքը։ Չեմ զարմանա, եթե գեներալից հետո գա 5-րդ շարասյան հերթը՝ ի դեմս ռուսախոս պրոֆեսորակազմի, իսկ հետո բանը հասնի նաև առհասարակ ռուսախոս հայերին, Շիրինյանն անձամբ մատություն կգրի նրանց դեմ՝ ՆԳԺԿ-ի ժամանակների ոգով։ 5-րդ (ռուսական) շարասյան դեմ որսն ազդարարված է, ռեժիմը չի ցանկանում դասեր քաղել ուկրաինական աղետից։ Հավաքական Արևմուտքն ակտիվորեն հող է զոնդավորում Հայաստանում դրա կրկնության համար, այդ խնդրի ուղղությամբ համառորեն աշխատում են ԱՄՆ ԿՀՎ-ի հին գործակալներն ու ազդեցության գործակալների լավ կերակրված բանակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:58
Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.
-
2025-06-07 08:54
27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.
-
2025-06-06 09:19
"Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.
-
2025-06-03 09:55
12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.