ՀՅԴ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ-ն
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների ժամանակ արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքները։ Այս և մի շարք այլ խնդրահարույց հարցեր է բարձրացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։
Ընդգծվում է, որ հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանման, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:
Մասնավորապես նշվում է, որ հայտարարությամբ հաշվի չի առնվել, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:
Արհամարհվել են նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:
Ընդգծվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ տալ համաձայնություն՝ անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները։ Բացի այդ, ըստ որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում:
«Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայության հայրենազրկման` ալիևյան ռեժիմի քաղաքականությանը, առերևույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի ուժով առ ոչինչ են:
«Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 02:52
Идея повысить возрастной порог для призыва в армянскую армию отражает серьезный дефицит личного состава. И дефицит этот усугубляется вредительской политикой власти. Об этом заявил Sputnik Армения военный эксперт, полковник запаса Айк Наапетян.
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.